Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվեց աշխատանքից: Ավելին, նրա փոխարեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, արդեն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:
Որշոման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:
Ինչու հենց հիմա ՀՀ վարչապետը նման որոշում կայացրեց, երբ Արցախում պատերազմը դեռ ընթանում է: Այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նման որոշման համար մի քանի պատճառներ են շրջանառվում: Նախ այսօր առավոտյան Փաշինյանը հայտնեց Ստեփանակերտի բնակչի ձերբակալվելու մասին, որը զինվորներին համոզել եւ նույնիսկ հրամայել է որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե ըստ իր հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:
Չի բացառվում, որ Փաշինյանի որոշումը կարող է դրա պատճառ լինել. ի վերջո ստացվում է, որ այդ բացահայտումը եղել է միայն Փաշինյանի հանձնարարությումից հետո, այսինքն՝ ստացվում է՝ Արգիշտի Քյարամյանն իր տեղում չի եղել: Մյուս կողմից էլ տեղեկություններ են շրջանառվում, թե այս որոշումը ռուսական կողմի պահանջն է եղել եւ առաջիկայում այլ ազատումներ կլինեն, քանի որ պահանջ է եղել՝ Քյարամյանին եւ սորոսական համարվող մյուս անձանց հեռացնել պաշտոններից: Սակայն նկատենք, որ Արգիշտի Քյարամյանն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի հավատարիմ անձանցից է:
Հավելենք, որ Արգիշտի Քյարամյանն իր պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին:
Մանրամասները՝ տեսանյութում