
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ պլանավորում է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով։
«Մենք մշտական շփման մեջ ենք (Վլադիմիր Պուտինի հետ)՝ գլխավորապես հեռախոսով՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել եւ, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-պատմել է Ասադը: Նրա խոսքով՝ առաջիկայում զրույցներն անցկացվելու են հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար վիճակում է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: