Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվեց աշխատանքից: Ավելին, նրա փոխարեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, արդեն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար:
Որշոման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»:
Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ԱԱԾ-ում ձևավորվել է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը, հենց Համբարձումյանին է վստահվել նորաստեղծ օպերատիվ ստորաբաժանումը ղեկավարելու և փաստացի այն կայացնելու պատասխանատու գործը: Արդյունքում հանրության շրջանում մեծ հետաքրքրության արժանացած և աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի զգալի մասը բացահատվել է այդ դեպարտամենտի կողմից: Հայտնի պաշտոնատար անձանց ԱԱԾ ուղեկցելու «գործը» ևս վստահված էր հենց նրան:
Մանրամասները՝ տեսանյութում