Ինչպես կարող է ինձ ծանոթ մարդը գնալ ու ասել, որ մենք պարտվում ենք, դա դավաճան է, դրան պետք է գնդակահարել. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել էր, որ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսեվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:»

Վարչապետի հայտարարությունից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ ձերբակալված անձը եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից, որը մտերիմ հարաբերություններ ունի ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ: Armlur.am-ը զրուցել է Իսագուլյանի հետ պարզելու համա, թե որքանով է իրական տեղեկությունը:

-Պարոն Իսագուլյան, ըստ շրջանառվող տեղեկությունների` այն անձը, որn առաջնագծի հատվածներից մեկում կռվող զինվորներին համոզել է, որ վարչապետը հողեր է հանձնել ու իրենք անիմաստ են պատերազմում Ձեր շրջապատից է, Ձեզ հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ի՞նչ հարաբերություններ ունեք այդ անձի հետ:

-Դա իրականության հետ որեւէ կապ չունի, ովքեր նայում են մեր լրատվամիջոցի գործունեությունը, վստահ կարող են ասել, որ մեր գործունեությունն այսօր ՀՀ-ում ամենաճիշտն ու կառուցողականն է:

-Այսինքն այն անձը, որը ձերբակալվել է զինվորներին խաբելու, պատերազմի դաշտից հեռացնելու համար Ձեզ հետ որեւէ առնչություն չունի՞:

-Չգիտեմ` ով է ձերբակալվել, չգիտեմ ով է ու չի կարող իմյ մտերիմը նման բան անել, դա բացառվում է: Մեր լրագրողները Արցախում են եղել, ուղղակի սմերչի կրոկացների տակ աշխատել են, հերոսական գործ են անում մեր լրագրողները Արցախում, ինչպես կարող է այդ դեպքում ինձ ծանոթ, կամ ինձ մտերիմ մարդը գնա առաջին գիծ ու հանկարծ ժողովրդին ասի, որ մենք պարտվում ենք: Բացառվում է, այդ մարդը դավաճան է, ով էլ կա կարելի է հանգիստ գնդակահարել, առանց դատ ու դատաստանի, եթե իրոք պարզվի, որ այդ մարդը նման բան է արել: Իհարկե չգիտեմ ով է կալանավորված: Չի կարող պատահել, որ իմ մտերիմների մեջ մարդ լինի, որ նման բան ասի, բացառվում է: Ես առնվազն երեք պատերազմի մասնակցել եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում պատերազմի ժամանակ նման բան տարածելը: Մենք Արցախում աշխատել ենք ռմբակոծության տակ: Եթե կան նման մարդիկ, պետք է գնդակահարել պատերազմական օրենքներով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս