Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Մենք գրել էինք, որ նրա ազատումը կարող է կապ ունենալ ռուսական կողմի ցանկությունների հետ: Բանն այն է, որ կարծես թե պայքար է սկսվել այսպես ասած Սորոսի կողմնակիցների դեմ:
Եվ ահա, տեղեկությունների համաձայն՝ աշխատանքից կարող է ազատվել նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որը ևս դիտարկվում է այդ շրջանակում:
Մեկնաբանության համար դիմեցինք արդարադատության նախարարություն, որտեղից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը նշեց՝ իրականությանը չհամապատասխանող լուրերը չեմ մեկնաբանում։