
Թուրքիայի խառնվելն Արցախյան հակամարտությանը կառուցողական չէր լինի: Այսպիսի կարծիք է արտահայտել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես կարծում եմ, որ դրան հարցը չի հասնի: Ցանկացած երրորդ երկրի խառնվելն այս գործընթացին, ապակառուցողական կլիներ: Դուք ուշադրություն դարձրեք ՀԱՊԿ-ի տեսակետին այս կոնֆլիկտի մասին, մենք շատ զգուշորեն ենք մոտենում այս հարցին, որպեսզի չվնասենք բանակցային գործընթացին: Մենք գտնում ենք, որ բոլոր երկրները պետք է այդպիսի դիրքորոշում ընտրեն, այդ թվում ՝ Թուրքիան», – ասել է նա: