Ցեղասպանը նո՛ւյնն է երեկ, այսօր և հավիտյան. Արամ Ա-ն՝ Շուշիի եկեղեցու հրետակոծման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված լուսանկարները և կից գրառում արել. «Ցեղասպանը նո՛յնն է՝ երէկ, այսօր եւ յաւիտեան, ինպէս նաեւ անոր նպատակը»։

Նշենք, որ ժամեր առաջ հակառակորդը հրետակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ եկեղեցին վերականգնվելու է:

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին»,-գրլ է նա:




Լրահոս