Սա շառաչուն ապտակ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին. պատգամավորը՝ Շուշիի ռմբակոծության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատմագիտության դոկտոր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է այսօր Ադրբեջանի կողմից ռմբակոծության ենթարկված Շուշիի եկեղեցու վայրագություններին:

«Ս.Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը հակասում է թե մարդկային և թե աստվածային բոլոր օրենքներին ու կանոններին։ Հակամարդկային, հակամշակութային այս քայլով Ադրբեջանի ահաբեկչական, հանցագործ իշխանությունները մարտահրավեր են նետում Ամբողջ մարդկությանը և համաշխարհային հոգևոր ժառանգությանը։ Սա նաև շառաչուն ապտակ է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, քանի որ սրանով Ադրբեջանը հայտարարում է, որ թքած ունի բոլոր ընդունված ու չընդունված նորմերի և կանոնների վրա և իրեն դուրս է դնում քաղաքակիրթ աշխարհից ու դիրքավորվում որպես միջնադարյան մի խանություն։ Այս բարբարոսական քայլը պետք է դատապարտվի ոչ միայն համաշխարհային հանրության, այլ նաև բոլոր եկեղեցիների ու միջազգային կազմակերպությունների կողմից։ Թուրքադրբեջանական տանդեմը սպառնում է ոչ միայն մարդկային, այլ նաև մշակութային ցեղասպանությամբ»,-հայտարարեց Հովհաննիսյանը:

Ս. Գ.




Լրահոս