Հայաստանում թուրքական ապրանք վաճառողներն անելանելի դրության մեջ են. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թուրքական ծագման հագուստ, կոշիկ վաճառող առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ: Ունեն պահեստավորած շատ հագուստ, կոշիկ, որոնք այս օրերին չեն կարողանում վաճառել: Բանն այն է, որ Հայաստանում արդեն մի քանի օր է՝ թուրքական արտադրության ապարանքները բոյկոտելու կոչեր են հնչում:

Ի դեպ, այս նպատակով նաեւ ստորագրահավաք է կազմակերպվել: Ավելին, կան սուպերմարկետներ ու խանութներ, որոնք դադարեցրել են թուրքական ապրանքների վաճառքը։ «Ժողովուրդ» օրաթերթը առեւտրականներից տեղեկացավ, որ իրենք զանգահարում են իրենց հաճախորդներին եւ զգուշացնում, որ հագուստի եւ կոշիկի գները էժանացրել են, անգամ առաջարկում են ապառիկ տարբերակով իրացնել ապրանքը:

Չնայած սրան՝ կրում են ֆինանսական մեծ վնասներ, ունեն վարկային պարտավորություններ, որոնք այժմ չեն կարողանում մարել: Օրինակ՝ Երեւանում կան խանութներ, որոնք երկար տարիներ վաճառել են Թուրքիայից ներկրված հագուստ, կոշիկ, այժմ այդ խանութներում 60-70 տոկոս զեղչեր են հայտարարված: Չի բացառվում, որ ապրանքն ամբողջությամբ վաճառելուց հետո այս խանութները փակվեն:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս