
«Ժամանակ» թերթը գրում է. ««Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի շրջանակում Հայաստանը մոտ 18 մլն դոլարի վարկ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից:
Վարկը կօգտագործվի համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման և հասանելիության բարելավան համար: Հայաստանը շարունակում է վարկերն օգտագործել ոչ թե հավելյալ արժեք ստեղծող նախագծերի, այլ ենթակառուցվածքների բարելավման և այլնի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: