Հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հրավիրվել են Մոսկվա: Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները»:
Եվ ահա ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
«Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: