
ԱՄՆ ոստիկանությունը սեփական քաղաքացիներին ահաբեկիչներից պաշտպանելու համար ցանկացել է ձերբակալել Քիմ Քարդաշյանին` նրան ահաբեկչի տեղ ընդունելով: Նյու Յորքի ամենահայտնի վայրերից մեկում` Թայմս Սքվերում ոստիկաններից մեկը պահանջել է նրան կանգնել: Ինչպես հետագայում պարզվել է, ոստիկանները կասկածելի են համարել Քարդաշյանի մեքենան: Ոստիկաններն այս շրջանում առավել ակտիվ են, քանի որ մի քանի անգամ ահաբեկչության փորձեր են իրականացվել հենց Թայմս Սքվերում:Սակայն երբ Քարդաշյանը հանել է ակնոցը, ոստիկանները միանգամից ճանաչել են նրան, իսկ նրանցից մեկն էլ ասել է, թե նրա երկրպագուն է: Քարդաշյանին խուզարկելու անհրաժեշտություն չի առաջացել: