Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ կարող է դիտարկվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու տարբերակ, սակայն այժմ դրա անհրաժեշտությունը չկա:
«Ադրբեջանի զինված ուժերը վերջին օրերին ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ նրանք կարող են ինքնուրույն հասնել հաղթանակի՝ վճռականություն ցույց տալով տարածքները հետ վերադարձնելու համար: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ այդպիսի բան անհրաժեշտ կլինի», – ասել է նա: