«Շենգավիթ» Բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել.
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, հիմնադիր, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ , ԱԱԻ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանը:
Բժշկական կենտրոնի բուժանձնակազմը սգում է սիրելի ղեկավարի անժամանակ մահը և իր խորին ցավակցությունը, վշտակցումը հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին :
Անգնահատելի է Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի ավանդը առողջապահական համակարգի բարելավման գործում:
Նա երդվել էր անձնվիրաբար ծառայել մարդուն՝ հանուն առողջության պահպանման և մինչև կյանքի վերջին պահը չխախտեց երդումը:
Հանգչեք խաղաղությամբ :
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին՝ եկեղեցուց»: