
Մեծ Բրիտանիան ցանկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում օգնել Հայաստանին ու Ադրբեջանին։ Այս մասին Վարշավայում տեղի ունեցող “Արևելյան գործընկերության” գագաթնաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգգը.”Մենք ցանկանում են օգնել Հայաստանին ու Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում։ Մենք անտարբեր չենք այդ հակամարտության հանդեպ եւ պատրաստ ենք օգնել այդ հարցում”։