
Երեկ հակառակորդի կողմից արձակված ԱԹՍ-ներն ընկել են Սոթք եւ Նորապատ համայնքների հարակից տարածքներում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ներկայացուցիչ Հակոբ Ավետյանը:
«Ժողովրդի մոտ ոչ մի խուճապային տրամադրություն չկա, այլ հակառակը, բոլորս մարտական ենք տրամադրված: Ժողովուրդն ավելի է ուժեղացել, եւ բոլորս պատրաստ ենք կռվել հանուն մեր հայրենիքի»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ․
«Այսօր ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ»,-հայտնել էր ՊՆ խոսնակը:
Լիդա Եղիազարյան