
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել է Մոսկվա: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների խորհրդակցությունը կմեկնարկի Մոկսվայի ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին), հաղորդել է Կրեմլի Խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։