Լրագրողներին արգելվեց մասնակցել բանակում մահացությունների աճի մասին քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենց նոր ԱԺ-ում՝ փակ դռների հետեւում, մեկնարկեց ՄԻՊ գրասենյակի նախաձեռնած “Բանակում մահացությունների թվի ավելացումը” թեմայով աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին բանակում մահացած զինվորների ծնողները, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ  ազգային անվտանգության, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների նախագահներ Հրայր Կարապետյանը եւ Արամ Սաֆարյանը, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, Մարդու իրավունքների առաջին եւ ներկայիս պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը ու Կարեն Անդրեասյանը:Քննարկմանը հրավիրված էին նաեւ լրագրողներ, սակայն նրանց ներկայության մասին տեղեկանալով՝ Սամվել Նիկոյանը պահանջեց, որպեսզի վերջիններս լքեն աշխատասենյակը: Աշխատասենյակը լքելու կոչ արեցին նաեւ Մարդու Իրավունքների պշտպանները` ասելով, որ լրագրողների ներկայությունը կարող է եւ խանգարել հանգիստ քննարկմանը:




Լրահոս