
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել է Մոսկվա: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների խորհրդակցությունը մեկնարկել է Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին): Քիչ առաջ մեկնարկեց արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել էր կողմերին «դադարեցնել կրակը մարդասիրական նկատառումներով՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները հանելու համար»։