
Մեծամոր համայնքի բնակիչ Վիլեն Սարգսյանի հերոսությամբ այսօր հպարտանում են բոլորը: Հրամանատարն անձամբ է հիվանդանոցից զանգահարել Վիլեն Սարգսյանի հորը եւ շնորհակալություն հայտնել, որ հերոս որդի է մեծացրել:
Իսկ ինչ է արել ժամկետային զինծառայող Վիլեն Սարգսյանը: Ադրբեջանցի 5 դիվերսանտ մահացու կրակ են վարել ժամկետային զինծառայող Վիլեն Սարգսյանի հրամանատարի ուղղությամբ Մեր հերոսը մենակ չթողնելով հրամանատարին, իր ձեռքի զենքով խոցել է դիվերսանտներին, որից 5֊ն էլ տեղում մահացել են:
Դրանից հետո Վիլենը մեքենայով հրամանատարին տեղափոխել է հոսպիտալ։ Հրամանատարը ողջ է, իսկ Վիլենը չնայած վիրավորվել է, սակայն գտնվում է ռազմաճակատում: Վիլենի երազանքների նրա հերոսական կերպարի մասին զրուցել ենք քրոջ՝ Կալա Սարգսյանի հետ :
Մանրամասները՝ տեսանյութում