
Շուշիում հրետակոծության հետեւանքով տուժած երկու ռուս լրագրողները ՌԴ կվերադառնան հատուկ չվերթով Ռուսաստանի կառավարական պատվիրակության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նույն չվերթով Մոսկվա են վերադառնում լրագրողները, որոնք լուսաբանել են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Երեւան կատարած աշխատանքային այցը: Տուժածներից մեկը Լեւոն Արզանովն է:
Չորեքշաբթի հրթիռակոծվել էր Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Շուշի քաղաքում, որի հետեւանքով վիրավորվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել ռուս լրագրողներ: