
Արցախում սկսված պատերազմը չշրջանցեց նաև Հայաստանը: Հակառակորդի հրետակոծությունից վնասներ եղան նաև Գեղարքունիքի մարզում՝ այդ թվում մարդկային կորուստների տեսքով: Եվ չնայած Մեծ Մասրիկի բնակիչների շրջանում ևս կային տուժածներ, այդ թվում՝ վնասված շինություններ, սակայն Մեծ Մասրիկ գյուղի մեծ սրտով կանայք 24 ժամ հաց են թխում տղերքի համար: