
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ջավախահայությունը մեծ թափով շարունակում է Արցախին օգնելու գործընթացը։
Ի թիվս մեծածավալ հումանիտար և այլ տեսակի օգնության՝ ջավախահայերն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել մոտ 270 հազար դոլար։