ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:30-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները։

Հիշեցնենք, որ երեկ  Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության,  և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով  հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս