“Ամբողջ ձմեռ ստիպված երեխաների շորերը հավաքում եմ ու գարնանը, երբ փողոցում ջրի ծորակը գալիս է նոր լվացքը անում եմ” – սա գյումրեցի անօթևան, երեք միակողմանի անչափաս որբ երեխաների մոր` Էլմիրա Թամազյանի խոսքերն են: Այս ընտանիքն ապրում է բարեկամներից մեկի քարուքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից և ջրամատակարարումից զուրկ տնակում: Նրանք թեև երկրաշարժին բնակարան կորցրել են, սակայն անօթևանների հերթացուցակում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում չհաշվառվելու պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:Ընտանիքի հայրը մահացել է երեք տարի առաջ, երեխաներից մեծը` Բուրաստանը սովորում է 9-րդ դասարանում, միջնեկը` Անահիտը 4-րդ, իսկ փոքրը` Կարուշիկը չորս տարեկան է: Ընտանիքի գոյությունը մի կերպ պահում է մայրը, ով տարբեր մարդկանց տանը աշխատում է օրավարձով: Չորսամյա տղային ստիպված է լինում երբեմն տանը թողնել միայնակ, ինչի պատճառով երեխան թաղի մեծահասակ երեխաների կողմից հաճախակի ենթարկվում է բռնությունների: Նրանց տնակի հարևանությամբ է գտնվում Գյումրու թիվ 4 մանկապարտեզը, սակայն այնտեղ երեխային չեն ընդունում, ընտանիքի անվճարունակ լինելու պատճառով` ամսական վարձը 10 000 դրամ է:Միայնակ երեք որբ երեխաներ խնամող 35-ամյա Էլմիրա Թամազյանի տնակը թեև տեղադրված է քաղաքի կենտրոնական մասում, սակայն նրանք անտեսված ու լքված են բոլորի, այդ թվում Գյումրում գոյություն ունեցող տասնյակ միջազգային ու տեղական բարեգործական կազմակերպությունների կողմից:
Գյումրի. Անտուն եվ անտեսված որբ երեխաներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ