
Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Այս մասին հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական համակարգը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հայտնելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։