Թուրքիայի արձագանքը հրադադարի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:

Anadolu լրատվական գործակալության տվյալներով, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կայացրած որոշումը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե իրենք կպաշտպանեն այն որոշումները, որոնք ելնում են Ադրբեջանի հետաքրքրություններից եւ շահերից:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումն էր, որի արդյունքում 11 ժամ տևած բանակցություններից հետո երեք նախարարները հայտարարություն տարածեցին՝ հայտնելով, թե  մարդասիրական նպատակներով կրակի դադարեցում կլինի` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Միևնույն ժամանակ նշվեց, որ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։




Լրահոս