Գտնվելով շրջափակման մեջ՝ ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել. ՊԲ-ն ներկայացրել է հերոս հրետանավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոս հրետանավորներին.

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների:




Լրահոս