Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ: Այս մասին տեղեկացնում է kremlin.ru-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես տեղի է ունեցել մտքերի լայնածավալ փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրավիճակի շուրջ:
Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի միջնորդությամբ տարվող քայլերի մասին տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ:
Իրանի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև եռակողմ խորհրդակցությունների՝ կրակի դադարեցման և հումանիտար նպատակների պայմանավորվածությունների արդյունքներին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու՝ սուբստանտիվ բանակցություններ սկսելու որոշմանը: