Լավրովը երկու հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նախարարաները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրադրությունը։

Ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը թուրք գործընկերոջը ներկայացրել է Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների արդյունքների մասին։ Չավուշօղլուն ասել է, որ ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության ճակատում։




Լրահոս