
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուզաննա Ասկանյանին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Ռուզաննա Ոսկանյանին 2020 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: