Երեկ ողջ գիշեր մարտերը նույն ձև ընթանում էին եւ թեժ էին հատկապես հարավում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են: Հիմա հրադադարը պահպանվում է, չնայած եղել են տեղեր, որտեղ պրովակացիաներ են արվել եւ դրանց պատասխանը տրվել է: Փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և ընթացել են փոքր մասշտաբային մարտեր: Հրադադարից հետո ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան եւ վերցնեն իրենց դիակները, սակայն դրանից հետո գործընթացը դադարել է, քանի որ դրանք ևս իրականացվել են պրովակացիաներ անելու համար», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։