
«Զինուժ» մեդիան պատրաստել է ռեպորտաժ՝ Արցախում հայերի դեմ կռվող սիրիացի գրոհայինների տեսանյութի վերաբերյալ։
Ըստ «Զինուժ» մեդիայի՝ տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է արաբական արտաքինով եւ արաբերեն խոսող վարձկանների մի խումբ ինտենսիվ կրակում ինչ-որ ուղղությամբ։
Ըստ «Զինուժ» մեդիայի՝ վարձկանների հագուստի հիմնական մասը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստն է։
Գործողությունների տեղանքում առկա է երկու միավոր տեխնիկա. հեռվում գտնվող զրահամեքենան եւ կադրի աջ կողմում՝ ամենագնացը։ Երկու միավոր տեխնիկան էլ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ են։