Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess-ի առաջատարն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանայի հետ:
Վերջինս պարտիայի 52-րդ քայլին անձնատուր եղավ:
Այժմ Արոնյանը 11 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը կրկին Կարուանան է: