Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ մինչև երեկ գիշեր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության հրթիռակոծությունների հետևանքով գրանցվել է խաղաղ բնակչության շրջանում 25 զոհ։ Նա նշում է, որ բացի 25 զոհից, կա նաև մոտ 100 վիրավոր։
Մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց այս փուլի արդյունքները։ «Առաջին զեկույցը հրապարակել էինք հոկտեմբերի 1-ին, մյուսը՝ երեկ։ Սկզբից էլ սկսել է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը՝ նաև խորքում գտնվող բնակավայրերում։ Խորության տեսանկյունից նույնիսկ 90-100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերն են եղել թիրախավորված՝ մի մասը հեռահար հրթիռներով, մի մասը հարվածային ԱԹՍ-ներով», – նշեց նա։
Բեգլարյանի խոսքով, այս զոհերը եղել են բոլոր ուղղություններով՝ հարավից հյուսիս։ «Զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, մեկը երեխա է՝ 9 տարեկան, վիրավորների շրջանում ևս կան վիրավորներ, տարեցներ, բազմաթիվ կանայք», – հավելեց նա։
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ ունեն ապացույցներ, որ բալիստիկ հրթիռներ են կիրառվել նաև քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում