
Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում», – հայտնում է նա: