Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով` խոցվել է ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա, կա 200 զոհ: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Կենտրոնը ներկայացրել է նաեւ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական կողմի կորուստները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 514 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, շուրջ 430 զոհ։