
Այս պահին Կառավարության շենքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամները, «Հանրապետություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը եւ այլ արտախորհրդարանական ուժեր:
Հավելենք, որ երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ ԱԺ խորհրդի շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում