
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է.
«2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ»։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։