
Եվրամիության անդամ 27 երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը՝ հաշվի առնելով Մոսկվայում հոկտեմբերի 9-ին կայացած բանակցությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բացի ՌԴ պաշտոնյայի հետ հանդիպումից Մնացականյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: