Կրեմլը պնդում է՝ Ղարաբաղի հարցով որոշումները պետք է պահպանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի այնուհետև հակամարտող կողմերն ամբողջությամբ հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական ​​միջոցների:

«Մենք բարձր ենք գնահատում այն համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև շփումների արդյունքում», – երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա շեշտեց, որ Մոսկվան այժմ «շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, Կրեմլը տեսնում է զեկույցներ երկու կողմերից էլ հրադադարի ռեժիմի խախտման մասին:

«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ՝ ռազմական գործողությունները լիովին դադարեցնելու և ապագայում հակամարտության լուծման քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներին անցնելու համար», -ընդգծել է Կրեմլի խոսնակը:




Լրահոս