Հայաստանում այս տարվա ութ ամիսներին թոքաբորբ՝ չճշտված հարուցիչով դեպքերի քանակը զգալի ավելացել է: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը կազմել են 12 հազար 910: Իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց քանակը կազմել է 6744: Այսինքն մեկ տարվա ընթացքում 6166-ով աճել է չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերը: Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսներին արձանագրվել է վիրուսային թոքաբորբի 18 հազար 520 դեպք:
Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ գրիպի դեպքերի քանակը եւս ավելացել է: Օրինակ, նախորդ տարվա ութ ամիսներին գրիպ՝ հարուցված այլ նույնականացրած գրիպի վիրուսով դեպքերի քանակը կազմել է 291, իսկ ահա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք 361-ն են: Իսկ ահա թոքաբորբով գրիպի դեպքերը, եթե նախորդ տարվա հունվար-օգոստոսին 9-ն են եղել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 36:
Ս.Հ.