
Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, «Հանրապետություն»-ից Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյան ու Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր, «Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Լրագրողների հետ զրույցում հանդիպման ամսնակիցները ասացին, որ շատ բան չեն կարող ասել, տեսակետների փոխանակում է եղել Արցախյան պատերազմի մասով: