Սիրիան խզում է ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ լարված քաղաքական հարաբերություններն իրենց դրսևորումներն են ստանում նաև տնտեսական ոլորտում։ Սիրիական կողմը վճռել է վերջ դնել Թուրքիայից ամեն տիպի ապրանքների ներկրմանը։ Նշվում է, որ 2005 թվականին թուրք-սիրիական ապրանքաշրջանառությունը կազմել է 823 միլիոն դոլար, մինչդեռ դրանից 5 տարի անց՝ 2010 թվականին, այդ ցուցանիշն աճել է 200 տոկոսով՝ հասնելով 2.5 միլիարդ դոլարի։ Իսկ այս տարվա առաջին 8 ամիսներին Սիրիան 1 միլիարդ 152 միլիոն դոլարի ապրանք է ներկրել Թուրքիայից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիան դեպի Սիրիա ռազմական բեռներ փոխադրող ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքը, ապա նաեւ առգրավել զենք փոխադրող սիրիական նավի պարունակությունը։




Լրահոս