
Սինգապուրում երկու օր անց հաջողվել է մարել Պուլուա Մուկոմ կղզու վրա գտնվող Royal Dutch Shell-ի նավթավերամշակման գործարանը, որը համարվում է աշխարհի ամենամեծ գործարանը,- հաղորդում է MIGNews.com -ը:Հրդեհաշիջման աշխատանքներին օգնել է երկրի բանակի օդուժը: Հրդեհի ժամանակ հնչել է երեք հզոր պայթյուն, իսկ կրակը երեւացել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Միջադեպի պատճառներն անհայտ են: