ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետը մեղադրյալի աթոռին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ստեփան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատոր անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` 2017 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, տարբեր դրվագներով, այդ թվում` միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով, յուրացման և վատնման եղանակով կատարել է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող, դուրսգրման ենթակա և աճուրդով իրացման նպատակով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսություն հանձնված ուրիշի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում:

Ստեփան Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընբտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:




Լրահոս