Լևոն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի հունիսի 15-ին և 2020թվկանի հուլիսի 31-ին մեկ միասնական դիտավորությամբ գրավոր ձևով անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որն արտահայտվել է իր պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Ջանիբեկի Պողոսյանին վիրավորելով:
Այսպես՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը, 2019թ. հուլիսի 9-ին դռնբաց դատական նիստում քննության առնելով «Քրեական գործի հարուցումը մերժելու մասինե ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գևորգյանի’ որոշման դեմ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի բնակիչ Լևոն Մանուկյանի ներկայացրած բողոքը:
Լևոն Մանուկյանի ներկայացուցիչներ Ա.Գալստյանը և Ս.Սարգսյանը դատավոր Թաթուլ Պողոսյանի’ որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել , սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը եւս մերժել է ներկայացված բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Պողոսյանի որշումը Այնուհետև’ 2020թ. մարտի 9-ին, Լևոն Մանուկյանի ներկայացուցիչ Ա.Թումասյանը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 26.11.2019թ. որոշման դեմ ներկայացրել է Վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը, իսկ ահա վճռաբեկ դատարանն էլ բողոքը թողել է առանց քննության, և այդ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից:
Դրանից հետո’ 2020թ. հունիսի 15-ին և 2020թ. հուլիսի 31-ին Ա Մանուկյանը մեկ միասնական դիտավորությամբ դիմումներ է հասցեագրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին, որոնք նշված դատարանի Մասիսի նստավայրի գրասենյակում մուտք են եղել համապատասխանաբար 2020թ. հունիսի 26-ին և 2020թ. օգոստոսի 4-ին, որոնցում Լևոն Մանուկյանը գրավոր ձևով անհարզալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, այն է՝ Լևոն Մանուկյանն իր կողմից ներկայացված դիմումներում գրավոր ձևով հրապարակել է դատավոր Թաթուլ Պողոսյանի գործունեության վերաբերյալ անձնական բնույթի վիրավորանքներ’ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը’կապված վերջինիս նախագահությամբ իր ներկայացրած բողոքը քննելու և մերժելու հետ: