
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», – գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։