
2 տարեկան Արծվիկը վիրավորվել է հարազատ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո: Նրա 9 տարեկան ավագ քույրը մահացել է:
Փոքրիկը տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ունի մի շարք վնասվածներ վերջույթներում ու գլխի վրա։ Գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։