2-ամյա Արծվիկը վիրահատվել է. ինչ վիճակում է փոքրիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:




Լրահոս